«Տնից հեռու»-ի այս թողարկումում Թայլանդի հյուսիսը բացում է իր ամենագեղեցիկ ու ամենաֆոտոգենիկ անկյունները 🌏։ Օրը սկսում ենք վաղ առավոտյան Կապույտ տաճարում, որտեղ կապույտն ու ոսկեգույնը միահյուսվում են հեքիաթային գեղեցկության մեջ 💙։ Զբոսավարի հետ միասին կծանոթանաք տաճարի պատմությանը և կիմանաք, թե ինչ են խորհրդանշում ճերմակ, սև ու կապույտ գույները։ Կմասնակցեք նաև իսկական բուդդայական ծիսակարգի՝ մոմերով, ծաղիկներով ու անուշաբույր փայտիկներով 🕯։
Այնուհետև հայտնվում ենք ծաղիկների իսկական դրախտում՝ ամենամյա ծաղկային փառատոնում, որը տևում է ընդամենը երեք շաբաթ և բոլորի համար անվճար է 🌸։ Ծաղկե թունելներ, Եվրոպայից բերված կակաչներ ու անուշահոտ օդ․ սա այն վայրն է, որտեղ ուզում ես կանգ առնել ու պարզապես վայելել 🌷։
Իսկ հետո՝ Թայլանդի ամենահայտնի կառույցներից մեկը՝ Սպիտակ տաճարը։ Ձյունաճերմակ քանդակներ, հայելու հազարավոր կտորներ, մաքրության կամուրջ ու… կինոհերոսներ բուդդայական տաճարի պատերին 🤍։ Ինչո՞ւ է այս գլուխգործոցը մինչ օրս կառուցվում և ինչ է սպասվում այստեղ գալիք տասնամյակներում՝ կիմանաք դիտելով հաղորդումը 📺
Օրն ավարտում ենք բնական տաք աղբյուրների մոտ, որտեղ ջուրը եռում է 100 աստիճանից բարձր, իսկ հավկիթները եփում են հենց աղբյուրի մեջ 🥚։ Համտեսում ենք տեղական փողոցային ուտեստներ ու վայելում մի օր, որն ուզում ես, որ երբեք չավարտվի ✨
📣 Իսկ դուք ո՞ր տաճարն եք ավելի շատ ուզում տեսնել՝ Սպիտակը, թե՞ Կապույտը։ Գրեք մեկնաբանություններում 👇
#Thailand #ChiangRai #WhiteTemple #BlueTemple #ՏնիցՀեռու #VardanTravel
00:00 ⏰ Սկիզբ
00:29 🎥 Անոնս
01:24 💙 Կապույտ տաճար
04:52 🕯 Բուդդայական ծիսակարգ
07:33 🛕 Տաճարի ներսում
11:01 🌸 Ծաղիկների փառատոն
16:04 🌷 Եվրոպական ծաղիկներ
17:59 ☕ Սուրճ ծաղիկների մեջ
18:36 🤍 Սպիտակ տաճար
21:20 🎨 Ճարտարապետական գլուխգործոց
27:16 🌉 Մաքրության կամուրջ
28:14 ♨️ Տաք աղբյուրներ
29:26 🥚 Ձու եռացող ջրում
32:41 ⚠️ 100°C-ից բարձր
33:59 🍢 Տեղական ուտեստ
36:57 🙏 Հրաժեշտ զբոսավարին
38:11 🎬 Ավարտ
Հետևեք մեզ Facebook-ում և ծանոթացեք մեր բոլոր վերջին թարմացումներին 📱💬
👉 Facebook:
Միացե՛ք մեր Instagramին՝ ավելին ստանալու համար: 📸🌄
👉 Instagram:
Մի մոռացեք TikTok-ը զվարճանքի և բովանդակության համար: 💃🕺
👉 TikTok:
Այցելեք մեր կայք՝ ծանոթանալու մեր ճամփորդական երթուղին և ծրագրերին 🗺️📍
👉
Մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-ի ալիքին և սեղմել զանգակի կոճակը 🔔 ծանուցումների համար, որպեսզի ոչինչ բաց չթողնեք: 🎥
Եկեք միասին բացահայտենք աշխարհը! 🚀🌍
source

Vardan jan axotir Hisus Qristosin , mer Astcun
քրիստոնյային վայել չէ բուդդային պաշտամունք մատուցել. դա կռապաշտություն է
Я в восторге, эти храмы необыкновенные, как сказка!!!!👏🏻Спасибо вам большое за вашу работу и то что вы с нами поделились красотой Тайланда. Сейчас Тайланд у меня в листе следующего путешествия!!!!❤️
Հրաշալի է Սինգապուրի ծաղիկնների այգին
👍
Հետաքրքիր էր ..շնորհակալություն 😊🫠🥰
😊😊😊
💟💟💟💟💟💟💟💟💟💟💟💟💟💟💟💟💟💟💟💟💟💟💟💟💟💟💟💟💟💟💟💟💟💟💟💟💟💟💟💟💟💟💟💟💟💟💟💟💟💟💟💟💟💟💟💟💟💟💟💟